Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գրագետ միջնորդություն ներկայացրեք». Մեյթիխանյանը՝ ամուսնու սպանության մեջ մեղադրվողի պաշտպանին

Հունվար 22,2018 21:07

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով հերթական դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ նրան դիտավորությամբ հարվածներ հասցնելով կյանքից զրկելու մեջ մեղադրվում են երիտասարդներ Յուրի Հակոբյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Արտաշես Չիչոյանը, Արթուր Զաքարյանը: Ամբաստանյալներից պաշտպաններից փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդեց հրապարակել Եղիշե Խաչատրյանի մոր՝ գործով տուժող Էմմա Աբրահամյանի նախաքննական ցուցմունքները՝ գտնելով, որ դրանցում եւ դատարանում տված ցուցմունքներում հակասություններ կան:

Թեեւ Էմմա Աբրահամյանի շահերի պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտարարել էր, որ Աբրահամյանն առողջական վիճակով պայմանավորված՝ այլեւս չի կարող ներկայանալ դատարան, Միհրան Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ Աբրահամյանի ներկայությունն անհրաժեշտ է, քանի որ պաշտպանները դեռ հարցեր ունեն նրան տալու: Ըստ այդմ, նա միջնորդեց նաեւ ապահովել Էմմա Աբրահամյանի ներկայությունը:

Ինեսա Պետրոսյանը, սակայն, առարկեց՝ ասելով, որ Աբրահամյանի՝ դատարանում տրված ցուցմունքներում հակասություններ չկան: Գործով եւս տուժող, Եղիշե Խաչատրյանի այրին՝ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանն էլ կարծիք հայտնեց. «Դատարանին խնդրում եմ Միհրան Պողոսյանին հորդորել իր միջնորդությունների տրցակը գրագետ ներկայացնել: 6 փաստաբան անգրագետ միջնորդություն են ներկայացնում»:

Դատավոր Աննա Դանիբեկյանը Մեյթիխանյանին հորդորեց որակումներ չհնչեցնել, այլապես դատական սանկցիայի կարժանանա:

Մեղադրող-դատախազ Վարդգես Սարգսյանը դատավորից ժամանակ խնդրեց՝ միջնորդության առնչությամբ կարծիք ներկայացնելու համար: Ըստ այժմ, նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հունվարի 29-ին, 12 30-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031