Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սումգայիթյան ջարդերն իրականացնողների ժառանգները և զավակները նույն կերպ են վարվում նաև այսօր». Միքայել Մելքումյան

Հունվար 22,2018 20:52

Սույն թվականի հունվարի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ ունեցավ հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

Հարգելի գործընկերներ,

Արդեն 30 տարի է անցել այն օրից, ինչ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տասնյակ տարիներ ապրող հայերի նկատմամբ իրականացվեց ցեղասպանություն, ջարդ, երբ զոհվեցին, վայրագ և ստոր ձևով սպանվեցին տասնյակ, հարյուրավոր անմեղ խաղաղ բնակիչներ:

Սա այն դեպքն է, երբ մարդուն սպանում են միայն նրա համար, որ ինքը տվյալ ազգի ներկայացուցիչ է, տվյալ դեպքում հայ լինելու համար:

Իհարկե, պահպանվել են բոլոր փաստագրական նյութերը, այդ թվում տեսանկարահանված նյութեր, որտեղ երևում է, թե ինչպես է գազազած ամբոխը /հազարավոր մարդիկ/ ներխուժում հայերի բնակարաններ և տներ՝ իրականացնելով  գազանային վայրագություններ:

Դա տեղի է ունեցել 1988թ. փետրվարի 27-28 ընկած ժամանակահատվածում, սակայն մինչև օրս միջազգային, այդ թվում և եվրոպական կառույցների կողմից չեն տրվել այդ հանցագործությունների իրական, իրավական և քաղաքական  գնահատականները:

Կարծում եմ նաև՝ բացառված չէ, որ այստեղ ներկա ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամների բարեկամներից, հարազատներից կամ ընկերներից ոմանք մասնակցած լինեն այդ վայրագություններին:

Ինչ խոսք, դա տեղի է ունեցել Խորհրդային Միության օրոք, սակայն ակնհայտ է, որ կենտրոնացված և միակողմանի քաղաքականացված երկրի աշխարհակարգը չէր կարող ազդել մարդու խղճի և բարոյականության բովանդակության վրա:

Մարդն իր էությամբ կամ մարդ է, կամ մարդու կերպարով գազան:

Հարգելի գործընկերներ,

Ցավոք սումգայիթյան ջարդերն իրականացնողների ժառանգները և զավակները նույն կերպ են վարվում նաև այսօր, արդեն իսկ ժամանակակից զենքերով և ռազմական տեխնիկայով, տեղեկատվական և էլեկտրոնային պատերազմների միջոցով:

Եթե մենք ուզում ենք, որ մարդու արտաքինով, կրթության ստացած, լեզուներ իմացող մարդը իրականացնի նենգ և ստոր վայրագություններ, ապա դա կկործանի յուրաքանչյուր մարդկայինը և կգլորի մեզ դեպի անդունդ:

Հարգելի գործընկերներ,

Եկեք սթափվենք և կոշտ, բայցև մարդկային կոնկրետ միջոցառումներ ձեռնարկենք այդ վայրագություններն իրականացնողների նկատմամբ, որպեսզի կանխենք հետագա վայրագությունները:

Համոզված եմ, որ 30 տարին առավել քան բավարար են՝ մեր շրջապատում իրական կարգ ու կանոն և իրական ժողովրդավարություն հաստատելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031