Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դա հորինած, շինծու «տրուբա» է». «Իգլա»-ի գործով դատապարտված ազատամարտիկ

Հունվար 22,2018 20:10

«Ես հրաժարվել եմ այդ զենքը ձեռք բերելուց, ասել եմ, որ պետք չի, որովհետեւ լուսանկարները ցույց տվեցի մասնագետին (նկատի ունի Սամվել Բաբայանին.-խմբ.), ինքն էլ ասեց, որ պակասող մասեր կան, որ դա «տրուբա» է: Դրա համար էլ ասել եմ՝ պետք չի»,-«Իգլա»-ի գործով վերաքննիչ բողոքի քննության ժամանակ այսօր դատարանում հայտարարեց նշյալ գործով մեղավոր ճանաչված եւ 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը՝ գործով եւս մեղավոր ճանաչված ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մարտական ընկերը:

Հիշեցնենք՝ 6 տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանը, ինչպես նաեւ Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը պահանջում են բեկանել Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով իրենք մեղավոր են ճանաչվել:

Սանասար Գաբրիելյանը վերաքննիչ բողոքի առնչությամբ կարծիք հայտնելուց կրկին պնդեց, որ բանակին նվիրելու նպատակով է ցանկացել «Իգլա» գնել. «Որ հայրենիք ենք պաշտպանել, դա ոչինչ, բայց որ հիմա էլ էինք ուզում պաշտպանել, դա հե՞չ: Որ ասում են՝ Բաբայանը մեզ դրդել է այդ զենքը ձեռք բերել, նման բան չկա, ոչ ոք չի դրդել-մրդել…»:

Սանասար Գաբրիելյանը դիմելով վերաքննիչ բողոքը քննող դատավորներին՝ հավելեց. «Մի նկար նայելու համար երեք տարի դատե՞ն ինձ…ուղղակի ընտրությունների ժամանակ «քյոմակ» եմ արել ընկերներիս, դրա համար էլ այս գործը սարքեցին գլխներիս: Դա հորինած, շինծու «տրուբա» է»:

Սամվել Բաբայանի շահերի պաշտպան, փաստաբան Արտաշես Քալաշյանն էլ իր հերթին ներկայացնելով վերաքննիչ բողոքը՝ համոզմունք հայտնեց, որ Բաբայանին մեղսագրվող արարքները եւ նրա մեղավորությունը չեն հաստատվել. «Առաջին ատյանի դատարանի դատավճռի հիմքում դրվել են ապացույցներ, որոնք չեն հիմնավորում առաջադրված մեղադրանքները: Իսկ պաշտպանական կողմի փաստարկներն էլ անտեսվել են»:

Հաջորդ նիստում՝ փետրվարի 2-ին, ժամը 12 00-ին, վերաքննիչ բողոքի առնչությամբ կարծիք կհայտնի նաեւ Սամվել Բաբայանը, իսկ նրա պաշտպանը կանդրադառնա նաեւ փողերի լվացման մեղադրանքին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031