Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ սպաները գնդակահարվեցին ԱԺ նկուղներից մեկում. Ամատունի Վիրաբյան. «Ա1+» (Տեսանյութ)

Հունվար 22,2018 19:33

Առաջին անգամ կհրատարակվի ստվարածավալ հանրագիտարան առաջին հանրապետության բանակի սպաների մասին։ Կհրատարակվի ռուսերեն լեզվով, քանի որ փաստաթղթերը, որոնց հիման վրա կազմվում է հանրագիտարանը, հարյուր տոկոսով ռուսերեն են։ ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքով՝ հայ սպաների հիմնական մասը գնդակահարվել է 1937-ին՝ ներկայիս ԱԺ նկուղներից մեկում և միայն մի քանիսին է բախտ վիճակվել կենդանի մնալ, որոնց թվում էր Հովհաննես Բաղրամյանը։

Սա այն չորս աշխատություններից մեկն է, որ Հայաստանի հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված կհրապարակի Հայաստանի ազգային արխիվը։

Երկրորդ աշխատությունը՝ Հայաստանի հանրապետության քաղաքական պատմությունն է, ըստ փաստաթղթերի։

Ամատունի Վիրաբյանի խոսքով սա կլինի փաստաթղթերի մի ժողովածու, առանց հեղինակային մեկնաբանության և յուրաքանչյուր հետազոտող կկարողանա գտնել իր հարցերի պատասխանը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արծրուն Պեպանյան says:

    Ազգային ժողովի շենքի կառուցումը սկսվել է 1948թ. եւ ավարտվել 1950թ.: Շենքի նախագծումը կատարվել է 1947 թվականին: Նախկինում այն եղել է ՀԿԿ ԿԿ շենքը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031