Վաղը՝ հունվարի 23-ին, ժամը 18.00-19.30 Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի կունենա Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի եղբոր՝ Հարություն Սեյրանյանի հոգեհանգիստը:
Հուղարկավորությունը՝ հունվարի 24-ին ժամը 13.00-ին՝ Սուրբ Հովհաննես եկեղեցուց:
Հիշեցնենք, որ 40-ամյա Հարություն Սեյրանյանը երեկ ավտովթարի զոհ դարձավ:
«Առավոտը» խորապես ցավակցում է Սաթիկ եւ Լիլիթ Սեյրանյաններին, Սեյրանյանների ողջ ընտանիքին այս ողբերգական եւ ծանր կորստի առնչությամբ: