Սայաթ Նովայի թանգարանը կգործի Հաղպատի վանական համալիրի հարևանությամբ: Օրվա թռուցկաժողովում նախարար Ամիրյանն այսօր հայտնեց՝ Ալավերդու քաղաքապետը տարածքը տրամադրելու պատրաստակամություն է հայտնել: Գործընթացն ակտիվացնելու հանձնարարականը նախարարության՝ համապատասխան վարչությանն էր հասցեագրված: Արա Գյուլերի անվան լուսանկարչության թանգարանի տարածքի հարցն էլ մշակույթի նախարարություն-Երևանի քաղաքապետարան «բանակցությունների» օրակարգում է:
«Լուսանկարչության թանգարանի համար մենք կունենանք ընդարձակ տարածք(շուրջ 600 քմ)՝ քաղաքի հետաքրքիր հատվածներից մեկում: Ցուցադրության վերաբերյալ որոշակի պատկերացումներ արդեն կան»,-ասաց նախարարը:
Լուսինե Զաքարյանի՝ երկար սպասված թանգարանի հարցն էլ, կարծեք, հանգուցալուծում է ստանում: Արդեն ցուցադրության ու թանգարանի գործունեության ձևաչափն է քննարկվում: Թանգարանը կբացվի ամռանը, ամենայն հավանականությամբ, երգչուհու ծննդյանը օրը՝ հունիսի 1-ին:
2018-ին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գորիսն էլ կհարստանա նոր՝ Սերո Խանզադյանի տուն-թանգարանով: Նախարարի՝ այս ուղղությամբ աշխատանքային հանձնարարականները ևս համապատասխան վարչությանն էին հասցեագրված:
ՀՀ մշակույթի նախարարություն
Խանզադյանի թանգարան չարժե, քանի որ խայտառակ թույլ գրող է, հատկապես 21-րդ դարի կոնտեքստում: