Այսօր տեղի ունեցած ԵԽԽՎ լիագումար նիստում ընտրվել են կառույցի նախագահն ու փոխնախագահները: Փոխնախագահների թվում է Ադրբեջանի ներկայացուցիչ Սամադ Սեիդովը: Այս մասին հաղորդվում է ԵԽԽՎ կայքում:
Ընդհանուր առմամբ ընտրվել է 18 փոխնախագահ. Ռուսաստանի և Իտալիայի տեղերը թափուր են մնացել:
ԵԽԽՎ նստաշրջանի սկզբում ընտրվում է 20 փոխնախագահ, նրանք այդ պաշտոնում մնում են մինչև հաջորդ նստաշրջան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Իտալիայի ներկայացուցիչ Միկելլե Նիկոլետին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ