Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Միկելե Նիկոլետին: Սակայն քվեարկություն տեղի չի ունեցել:
Այս առիթով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց. «Այժմ ԵԽԽՎ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հերթը սոցիալիստների խմբինն է: ԵԽԽՎ նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր խմբի ղեկավար Միկելե Նիկոլետիի թեկնածությունը: Ուստի քաղաքական պայմանավորվածության համաձայն հայտարարվեց, որ ԵԽԽՎ նախագահն է Միկելե Նիկոլետին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ