Հունվարի 21-ին Սիրիայի քրդական ուժերը, որոնց պաշտոնական Անկարան ահաբեկչական է համարում մի քանի տեղերից հրետակոծել են Թուրքիայի սահմանակարգից Հաթայ նահանգի Րեյհանլը շրջանի Փինարբաշը,Գյուլթեփե, և Մոստաֆա Քեմալ փաշա թաղամասերը և Քիլիս նահանգը:
Ըստ թուրքական «Habeler» լրատվամիջոցի՝ դրա հետևանքով սպանվել է 1 սիրիացի, 47 (17-ը սիրիացիներ) հոգի էլ վիրավորվել է, որոնցից 4 –ի վիճակը ծանր է:
Հրետակոծությունն իրականացվել է ի պատասխան Թուրքիայի գործողությունների, որոնք քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջանում հունվարի 20-ին սկսել էին «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը:
Կրակ է բացվել նաև Թուրքիայի Քիլիս նահանգի վրա, որտեղ վնասվել է 3 հարկանոց շենք:
Տեղի ունեցածի հետևանքով մի շարք շինություններ վնասվել են:
Իրականացված հարձակումը խստորեն դատապարտել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Դեպքից հետո Թուրքիայի զինուժը սկսել է ավելի ինտենսիվորեն հրթիռակոծել քրդերի հենակետերը:
https://www.youtube.com/watch?v=IfnHqmoscfc