Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական դրդապատճառներով մարդու իրավունքների խախտումների հիմնավորումը. Վերլուծություն

Հունվար 22,2018 14:59

«Միջազգային Ագորա» կազմակերպության իրավական վերլուծաբան Բոյկո Բոևը վերլուծություն է կատարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ: Վերլուծության նպատակն է ՄԻԵԿ 18-րդ հոդվածի խախտումներին առնչվող գանգատները ՄԻԵԴ ներկայացնելու սկզբունքների ու ընթացակարգային պահանջների վերաբերյալ իրազեկումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում այդ հոդվածի խախտման հիմքով ՄԻԵԴ ներկայացված դիմումների թիվն աճում է: ՄԻԵԿ 18-րդ հոդվածն ապահովում է մարդու իրավունքների պաշտպանությունը կանխամտածված խախտումներից, որոնք կատարում են պետական մարմինները: Այն սահմանվում է այսպես. «Նշված իրավունքների և ազատությունների՝ սույն Կոնվենցիայով թույլատրվող սահմանափակումները չեն կիրառվում որևէ այլ նպատակով, բացի այն նպատակներից, որոնցով դրանք նախատեսված են: Վերլուծության հեղինակը անդրադարձել է դրույթի սահմանման նախնական նպատակներին ու Եվրոպական դատարանում դրա մեկնաբանմանը, դրույթը դիտարկել ՄԻԵԿ այլ հոդվածներով նախատեսված սահմանափակումների համատեքստում:

Համաձայն վերլուծաբանի դիտարկումների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում այս դրույթի ամրագրումը նպատակ է ունեցել արգելելու քաղաքական ընդդիմադիրների դեմ պետական իշխանության չարաշահումը: Այսօր Եվրոպական դատարանը 18-րդ հոդվածը մեկնաբանում է որպես պետական մարմինների ցանկացած «թաքնված մտադրությունների» դեմ միջոց, և դրա խախտման փաստը կարող է քննվել միայն այլ խախտումների համատեքստում, միևնույն ժամանակ Եվրադատարանը կարող է խախտում չարձանագրել գանգատում վկայակոչված այլ հոդվածներով, սակայն արձանագրել 18-րդ հոդվածի խախտում: Բ. Բոևն իր այս դիտարկումները հիմնավորում է 18-րդ հոդվածի խախտման հիմքով, և ոչ միայն, ՄԻԵԴ ներկայացված գանգատների վերաբերյալ առանձին որոշումներով: Վերլուծությամբ Բ. Բոևն անդրադառնում է 18-րդ հոդվածի խախտման հիմքով գանգատների քննման այլ առանձնահատկությունների ևս, ներկայացնում այդ հիմքով ՄԻԵԴ ներկայացվող գանգատների վերաբերյալ հանձնարարականներ:

Վերլուծությունն ամբողջությամբ այստեղ

Սկզբնաղբյուրը՝ agora.legal

Թարգմանությունը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի (թարգմանիչ՝ Լիլիթ Քոչինյան)

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031