Փոստանջյանին արգելվել է մտնել Վրաստան: Նա պատրաստվում է միջազգային ատյաններին բողոք ներկայացնել՝ այդ առնչությամբ:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին փոխանցեցին՝ Փոստանջյանը կասկածներ ունի, որ մեր իշխանություններն են հրահանգել վրաց գործընկերներին, որ նրա մուտքն արգելեն, ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես կզարմանայի, որ Զարուհի Փոստանջյանը այլ կասկածներ ունենար: Նույն իրավիճակը եղել է Շիրակ Թորոսյանի հետ, եղել է մեր գործընկերների հետ: Իհարկե, մենք միշտ ասել ենք, որ պետք չի խառնվել այդ երկրի ներքին քաղաքականությանը, միշտ փորձել ենք պատճառներն իմանալ: Այսինքն, նաեւ մեր գործընկերների, մեր խմբակցության անդամների հետ է եղել նմանատիպ երեւույթ՝ Վրաստանի կողմից: Մենք մեր հանդիպումների ժամանակ այդ հարցը բարձրացրել ենք: Առաջիկա հանդիպումներին, եթե նմանատիպ խնդիր կա, մենք, իհարկե, այդ հարցով կհետաքրքրվենք գործերից: Զարուհի Փոստանջյանը, բնականաբար, նման տիպի կարծիք պետք է ունենա: Եթե հանկարծ ԱՄՆ-ում իր ցույցերը չեն ստացվում ընդդեմ մեր պետության, երկրի, նա նույնպես բարձրաձայնում է, որ դրանում մեր իշխանություններն են մեղավոր: Այսինքն, մենք ազդեցիկ ենք նաեւ ԱՄՆ-ի իշխանությունների վրա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ