Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լոռեցի փաստաբանները նախազգուշական գործադուլ են անում

Հունվար 22,2018 13:25

Լոռու մարզի 48 փաստաբաններ այսօր նախազգուշական գործադուլի են դուրս եկել: Վերջիններս միանալով գործընկերներին` պահանջում են բացառել «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորումը:

-Փաստաբաններից 1200-ից ավելի հայտարարություն էին տարածել մամուլով, իրենց անհամաձայնությունը հայտնելով օրենքի համապատասխան փոփոխությանը, որ առաջին ընթերցումով  ընդունվել է: Մենք՝ Լոռու մարզի փաստաբաններով էլ որոշեցինք հաջորդ քայլը նախազգուշական գործադուլ հայտարարենք, ուղղակի հրաժարվենք մեկ օր Լոռու մարզի տարածքում պետական պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի հյուսիսային ներկայացուցչության ղեկավար, փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Փաստաբանի խոսքով, վաղը կրկին կվերադառնան իրենց բնականոն աշխատանքին: Հետագա քայլերի մասին խոսելն էլ դեռ վաղ է: Ռուբեն Հակոբյանն ասում է, որ շատ ավելի հեշտ է պայքարել պատճառների դեմ, քան հետեւանքների. «Նպատակն այն է, որպեսզի պատկան մարմինները սխալ թույլ չտան: Որպեսզի մենք հետագայում չպայքարենք հետեւանքների վերացման ուղղությամբ, այլ պատճառների դեմ»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031