Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Aravot.am-ի հրապարակման հետքերով․ օպերատորից գողացած գումարի մեծ մասը վերադարձվել է

Հունվար 22,2018 13:08

Ինչպես տեղեկացրել ենք, դեկտեմբերի 16-ին Գյումրու Անի թաղամասում գտնվող «Վիկտորիա» հարսանյաց սրահից հարսանիքավորների հետ կապ չունեցող մի երիտասարդ օպերատոր Հայկ Հակոբյանի վերարկուի ծոցագրպանից գողացել էր 450 հազար դրամ։ Ու թեև հարսանյաց սրահի տեսախցիկներն արձանագրել էին կատարվածը՝ ոստիկանության «Մուշ» բաժնի աշխատակիցների հետ հեռախոսազրույցում էլ երիտասարդը խոստովանել էր, որ ինքն է կատարել գողությունը, պարտավորվել էր ներկայանալ ոստիկանություն, սակայն չէր ներկայացել, ոստիկանությունն էլ իրեն նեղություն չէր տվել նրան բերման ենթարկելու։ Օպերատորի ասելով, իրեն փոխանցել էին, որ վերջինս փախուստի մեջ է ու հասկացրել էին, որ հույս չունենա գողության բացահայտման։

Aravot.am-ի հրապարակումից ժամեր անց Շիրակի դատախազ Կարեն Գաբրիլյանի հանձնարարականով հետախուզում հայտարարվեց 1983 թվականին ծնված Հովհաննես Էդիկի Սիմոնյանի նկատմամբ, վերջինս անմիջապես հայտնաբերվեց ու հարկադրված եղավ վերադարձնել գողոնը․ օպերատորից գողացված 450 հազար դրամից 400 հազարը վերադարձրել է։

«50 հազար դրամը խոստացել են վերադարձնել վաղը, ես շնորհակալ եմ մարզի դատախազից, նա անմիջապես ձեռնամուխ եղավ գողության բացահայտմանն ու գողոնի վերադարձին, շնորհակալ եմ նաև ավագ քննիչ Գևորգ Թորոյանից։ Նա էլ ակտիվ աշխատեց, հետևողականորեն կատարեց դատախազի հանձնարականը ու արդյունքում ինձանից գողացված գումարը, որը, գիտեք, վարկ էի վերցրել բանկից, վերադարձրեցին», -ասաց Հայկ Հակոբյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031