Ռուս լրագրող Քսենյա Սոբչակը, որն ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի նախագահական ընտրություններին առաջադրվելու մտադրության մասին, դրա համար հավաքել է անհրաժեշտ 100 հազար ստորագրությունը: Այս մասին հայտարարել է նրա շրջանային շտաբերի ցանցի ղեկավար Տիմուր Վալևևը, հաղորդում է meduza.io-ն:
Նշվում է, որ ստորագրահավաքը դեռ շարունակվում է: Նախատեսվում է հավաքել 130-140 հազար ստորագրություն, որպեսզի դրանց մի մասի անվավեր լինելու դեպքում անհրաժեշտ քանակ ապահովվի:
Սոբչակը նախագահի թեկնածու է առաջադրվում «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունից, հետևաբար նրան անհրաժեշտ է հավաքել 100 հազար ստորագրություն:
Գործող նախագահ Վլադիմիր Պուտինն ինքնաառաջադրվում է, նրան անհրաժեշտ է 300 հազար ստորագրություն: Ստորագրահավաքի ավարտի մասին Պուտինը հայտարարել էր հունվարի 19-ին:
Ռուսաստանի նախագահի թեկնածուի պաշտոնում արդեն առաջադրվել են Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին և Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Պավել Գրուդինինը:
Պատրասեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ