NCAA-ի հերթական տուրում «Նորթերն Կոլորադոն»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի անդամ Անդրե Սփայթ Մկրտչյանը 94-91 հաշվով առավելության հասավ «Նորթ Դակոտա»-ի նկատմամբ: Հանդիպման որոշիչ միավորը խաղի վերջին վայրկյանին վաստակեց Անդրե Սփայթ Մկրտչյանը:
Մկրտչյանը (Նորթերն Կոլորադո) խաղադաշտում անցկացրեց 40 րոպե, և վաստակեց 34 միավոր:
20-րդ տուրից հետո «Նորթերն Կոլորադոն» զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա