Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՅԴ-ի կողմից ավելի կրեատիվ որեւէ նախաձեռնություն վերջին 125 տարում չենք տեսել». «Ելքը»՝ Աղվան Վարդանյանին (Տեսանյութ)

Հունվար 22,2018 12:36

«Ջորին հրելը կրեատիվ մտածողություն չէ»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելքի»՝ թանկացումների դեմ բողոքի ցույցի մասին ասել էր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը ճեպազրույցների ժամանակ արձագանքեց. «Դաշնակցության կողմից ավելի կրեատիվ որեւէ նախաձեռնություն վերջին 125 տարում չենք տեսել»:

Փետրվարի 5-ի երթին, ըստ նրանց, ավելի շատ մարդ կմասնակցի: Մարդիկ հունվարին աշխատավարձեր են ստանալու՝ արդեն պակաս ու հասկանալու են, որ այն չի բավարարելու՝ մինչեւ փետրվարի վերջ ու մի քանի անգամ ավելի շատ մարդ է գալու:

Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ Աղվան Վարդանյանը իրականում այլ կարծիք ունի, անհիմն գնահատական է տվել, բայց մասնավոր զրույցներում այլ բան կասի: Ըստ նրա, իրենց երթը տեղի ունեցավ աշխատանքային ժամերին, անձրեւի պայմաններում էր, մասնակիցների թվի վրա սա ազդել է, բայց ոչ էներգետիկայի վրա: Գորգիսյանը հավելեց՝. «Դեմ եմ» շարժման առաջին ակցիային մի քանի հարյուր մարդ էր, հետո տեսանք, որ 15 հազար մարդ, սա դեռ սկիզբն է»:

Մեր հարցին՝ Աղվան Վարդանյանն ասաց, որ հարկային դրույքաչափերի իջեցում պահանջում եք, բա ինչո՞ւ չեք ասում, թե արտաքին պարտքն այդ դեպքում ինչպես ենք սպասարկելու, ինչպե՞ս են հետագայում աշխատավարձերը, թոշակները բարձրանալու: Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Նա միակողմանի գնահատական է տվել: Նախ, արտաքին պարտքի մասին պետք է առաջին հերթին մտածեին իրենք եւ իրենց կոալիցիոն գործընկերները եւ մտածեին՝ տարիներ շարունակ: Միայն հարկային դրույքաչափերով չեն պայմանավորում գնաճը, նաեւ ԵԱՏՄ-ով»:

Նա ասաց, որ ՀՀ-ում գների բարձրացումը տոտալ է, մի հիմնավորմամբ դժվար թե կարողանան բացատրել: Գորգիսյանն էլ ասաց, որ հիմնական աղբյուրը պակասող գումարը լրացնելու, կարող է լինել ստվերի կրճատումը, բայց այն օլիգարխները, որոնք թաթախված են այդ ստվերի մեջ, իրենց համար ամիսներ առաջ ձայներ են բերել, ավելի հեշտ է հասարակ քաղաքացիներից այդ գումարը հավաքել, քան նեղացնել «մերձավորներին»:

Գորգիսյանը նշեց, որ այն օրվանից, ինչ հայտարարեցին «Ելքի» ցույցի մասին, երկու կարեւոր իրադարձություն եղավ՝ նախագահը հրավիրեց խորհրդակցություն, ԱԺ-ում հայտարարեցին լսումների մասին. «Ինչ տեղի է ունենում, արդեն իսկ մեր գործողությունների արձագանք ու հետեւանք է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031