Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանի եւ Արտակ Զեյնալյանի տարբերությունը (Տեսանյութ)

Հունվար 22,2018 12:09

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը լավ է վերաբերվում ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրմանը: Մանավանդ, երբ համեմատում է մյուս թեկնածուների հնարավորություններն ու կարողությունները:

Հիշեցնենք, «Ելք»-ը նախագահի պաշտոնում առաջարկում է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, քաղաքական կուլիսներում շրջանառվում էր նաեւ Արկադի Ղուկասյանի անունը:

Արման Նավասարդյանը կարծում է, որ Արմեն Սարգսյանը ոչ պաշտոնական դիվանագիտության սահմաններում կարող է անել քայլեր, որոնք օգուտ կլինեն Հայաստանին: Թե հատկապես ի՞նչ քայլեր, բանախոսը հստակ չնշեց:

Լրագրողները ընդվզեցին`Արտակ Զեյնալյանն ավելի վա՞տ թեկնածու էր: Արման Նավասարդյանն ասաց, որ բավական լավ է վերաբերվում Արտակ Զեյնալյանին:

Մանրամասները`տեսանյութում

Եթե Արմեն Սարգսյանը այլ պայմաններում դառնար նախագահ, եթե Սահմանադրությունը փոփոխված չլիներ, Արման Նավասարդյանն ասում է՝ նա լավ նախագահ չէր կարող դառնալ. «Ներքին քաղաքականությունն այլ բան է, արտաքինն այլ»:

Հարց հնչեց`ի՞նչ է արել Արմեն Սարգսյանն իբրեւ դեսպան, բացի նրանից, որ Ցեղասպանության 100 -ամյակի օրը Անգլիայի թագաժառանգ Չարլզը, որը Արմեն Սարգսյանի`այդ երկրում ՀՀ դեսպանի ընկերն է, մասնակցեց Թուրքիայում կազմակերպված խեղկատակություն միջոցառմանը:

«Դժվարանում եմ»,- պատասխանեց Արման Նավասարդյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031