Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իջեւանի փողոցները մաքրող հավաքարարը տուգանվեց 500 հազար դրամի չափով

Հունվար 22,2018 11:52

Իջեւան քաղաքի բնակիչ, Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայության հիմնարկում հավաքարար աշխատող, 1977թ. ծնված Ժաննա Խեմչյանը մեղադրվում էր այն բանի համար, որ նա իր ընկեր`Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ Անդրանիկ Խոշյանից վերցրել է վերջինիս անվամբ հաշվառված «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Նուռ քարտ» վարկային քարտը, նույն քարտի գաղտնաբառի պարունակությամբ թղթյա ծրարը եւ ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել «Արդշինբանկ» ՓԲԸ Իջեւանի մասնաճյուղի Մելիքբեկյան 10 հասցեում գտնվող պահեստարան հանդիսացող բանկոմատ եւ գաղտնի հափշտակել 296 հազար դրամ գումար:

Նախկինում դատված, դատվածությունը մարված, ամուսնալուծված, խնամքին անչափահաս 2 երեխա ունեցող Ժ. Խեմչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի hափշտակությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 500 հազարից 1 միլիոն դրամի չափով տուգանք, կամ 2-5 տարի ժամկետով ազատազրկում:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ժ. Խեմչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մինչ Իջեւան քաղաքում դատաքննությունը սկսվելը` ժ. Խեմչյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Գործով տուժողն ու մեղադրողը չեն առարկել այդ միջնորդության դեմ:

Հունվարի 12-ին դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Ժաննա Խեմչյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ նրան դատապարտել 500 հազար դրամի չափով տուգանքի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ yn.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031