Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վեոլիան Լեռնապատում

Հունվար 22,2018 11:30

Վեոլիա Ջուրը շարունակում է բաժանորդների հետ ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման գործընթացը: Անցած տարի այս ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել: Կան համայնքներ, որտեղ գործն ավարտին է մոտենում: Սակայն անելու բան էլ դեռ շատ կա, ինչը բնական պետք է համարել, եթե հաշվի առնենք, որ խոսքը մոտ 550 000 ակտիվ բաժանորդների մասին է, կամ հանրապետության բնակչության 73 տոկոսի:

Բայց եւ հապաղել չի կարելի. պայմանագիրն այն իրավական հիմքն է, որի վրա կառուցվում են ժամանակին հարիր հարաբերություններ ջրամատակարարի ու բաժանորդի միջեւ: Ահա եւ շտապում են ընկերության առեւտրային ծառայությունները լրացնել առկա բացը: Այդ թվում Մարզերի առեւտրային տնօրինության «Լոռի» կոմերցիոն տեղամասը:
Վերջինիս սպասարկման տարածքում անցած տարվանից դեռեւս մնացել են գյուղական համայնքներ, որտեղ տարբեր պատճառներով այս աշխատանքներն ամբողջությամբ չեն ավարտվել: Պայմանագրերի կնքման ժամանակաշրջանը նախ կարճ էր եւ հետո՝ գյուղաբնակների բազմազբաղ առօրյան բարդացրել էր տեղամասի տեսուչների՝ աշխատանքն այս ուղղությամբ: Ահա թե ինչու «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն երկարացրել է պայմանագրերի կնքման ժամկետը` հնարավորություն տալով սպառողներին հստակեցնել իրավահարաբերությունները ընկերության հետ եւ օրինականացնել մատուցվող ծառայություններից օգտվելը:

Խնդրի լուծման նպատակով «Լոռի» կոմերցիոն տեղամասի ներկայացուցիչներն օրերս Լոռու մարզի Լեռնապատ համայնքում էին: Համայնքապետարան-ընկերություն համագործակցության շնորհիվ այստեղ կարճ ժամանակամիջոցում կնքվեց ավելի քան 100 պայմանագիր: Նաեւ բաժանորդներին պարզաբանվեց դրա կարեւորությունն ու պայմանագրից բխող կողմերի իրավասություններն ու պարտականությունները:
«Լոռի» տեղամասն այս ուղղությամբ կաշխատի մյուս գյուղերում եւս: Ընկերության մասնագետները Վեոլիա Ջրի բոլոր սպասարկման կենտրոններում, տարածքային գրասենյակներում կընդունեն բաժանորդներին, բայց եթե դժվարություն կամ հարկ լինի, նրանք, ինչպես Լեռնապատում, անձամբ կայցելեն գյուղեր եւ տեղում կկնքեն պայմանագրեր՝ նախապես այդ մասին տեղյակ պահելով համայնքապետարաններին: Անձնագիր եւ սեփականության վկայական կամ համայնքապետարանից տվյալ տարածքի նկատմամբ իրավունքը հաստատելու մասին տեղեկանք ներկայացնելով՝ Վեոլիայի հետ պայմանագիրը կկնքվի հաշված րոպեների ընթացքում: Այսպիսով, նվազագույնի կհասցվի բաժանորդներին հասցվող անհարմարությունը՝ միաժամանակ մինչեւ 2031 թվականը երաշխավորելով քաղաքակիրթ հարաբերություններ ջրամատակարարի հետ: Մի խոսքով, շահավետ է: Եվ պարտադիր:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն

«Առավոտ»

20.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031