Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես հայտնում է. «Ընկերներ, ուրախ նորություն ունենք։ Կիևում 2017 թվականի նոյեմբերի 12-ին առևանգված ՀՀ քաղաքացիներ Արմանն ու Սամվելն ազատության մեջ են»:
Ինչպես հայտնի է` անցած տարվա նոյեմբերի 12-ից անհետ կորած էին գործարար Սերգեյ Մանուկյանի` շինանյութի Սերգեյի որդին ու աներորդին` Արմանն ու Սամվելը: