Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի շախմատային հզոր քայլը

Հունվար 21,2018 21:14

Թե Հայաստանն ինչ ճանապարհ անցավ և դարձավ խորհրդարանական պետություն, բոլորին է հայտնի: Մոտենում է այն ժամանակը, երբ Հայաստանը պետք է ունենա իր 4-րդ նախագահը, իհարկե, նախկինների համեմատ բավականին կրճատված ու թույլ լիազորություններով, ինչպես նաև նախորդներից կտարբերվի նաև նրանով, որ կընտրվի ոչ թե ժողովրդի կողմից ուղղակի ընտրությամբ, այլ կընտրվի Ազգային Ժողովի կողմից 1 անգամ՝ յոթ տարի ժամկետով և պետք է լինի անկուսակցական: Ամեն դեպքում, նա համարվելու է պետության գլուխը և հիմնականում զբաղվելու է արտաքին քաղաքականության խնդիրներով:

Նրա գործառույթները՝ լիազորությունները, պարտականությունները և պատասխանատվությունը մանրամասնորեն նկարագրված են ՀՀ սահմանադրության համապատասխան դրույթներում: Չնայած հաջորդ նախագահի լիազորությունների նվազեցմանը, այնուամենայնիվ նա էական դերակատարություն է ունենալու երկրի կյանքում: Այնպես որ, երկրի համար չափազանց մեծ նշանակություն ունի, թե ով կլինի Հայաստանի հաջորդ նախագահը:

Ստեղծված պարագայում ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը որպես 4-րդ նախագահի թեկնածու կանգ է առել նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածության վրա, որն իր կոմպլեքս որակներով համայն հայության շրջանում իմ ճանաչած մարդկանցից ամենահարմարն է: Եվ մարդկային, և մասնագիտական որակների առումով, Արմեն Սարգսյանը չափազանց բարձր նիշ ունի աշխարհում, այնպես, որ ներկա իրավիճակում նրան նման որակներով այլընտրանք դժվար թե գտնվի: Հանրապետության նախագահի այդ առաջարկը համարում եմ լիարժեքորեն ճիշտ և հզորագույն շախմատային քայլ ու աղոթում Տիրոջը, որպեսզի օրհնի և տրամադրի Արմեն Սարգսյանին, որպեսզի տա իր համաձայնությունը, այդ պատասխանատու պաշտոնում աշխատելու համար:

Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանի ապագա նշանակումն այդ պաշտոնում կարելի է համարել բոլոր ժամանակներում կադրային նշանակումների ոլորտում հաջողվածներից մեկը, եթե ոչ ամենահաջողվածը:

Հակված եմ կարծելու, որ այնուամենայնիվ Արմեն Սարգսյանը կտա իր համաձայնությունը և Հայաստանին ու հայ ժողովրդին որոշակի օգտակարություն կբերի:

Կանաչ ճանապարհ մաղթենք Արմեն Սարգսյանին այդ պատասխանատու պաշտոնում…

Փառք հայ ժողովրդին և հայոց պետությանը…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ          

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nvard says:

    Փառք, ՍՄԿԿ…

  2. Ara Shahbazian says:

    Իսկ ոչի՞նչ, որ նա բրիտանական գահի շահերի բացահայտ գործակալ է…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031