Գիշերը գայլերը հոշոտել են Լոռու մարզի Դեբեդ գյուղի բնակիչներին պատկանող կենդանիները: Գայլերը հոշոտել են 2 ընտանիքի պատկանող ձիու քուռակ ու ավանակ:
Համայնքի ավագանու անդամ Աշոտ Ղազարյանի խոսքով՝ սա այս տարվա արդեն 7-րդ նման դեպքն է: Նախորդ տարիներին եւս գայլերը բավականին վնասներ են հասցրել գյուղացիներին. «Գայլերն արդեն ոհմակներով են շրջում գյուղում: Պետք է ազատություն տալ որսորդներին, նաեւ խրախուսել, որ դուրս գան որսի եւ գայլերին սպանեն: Որսորդն էլ իր միջոցներով ձեռք է բերում համապատասխան միջոցներ, գնում որսի: Բայց հիմա չեն էլ զբաղվում, քանի որ եկամտաբեր չէ, նաեւ որսորդների մեծ մասը չունի տնտեսություն, իր տնտեսությունը վտանգի տակ չի, եւ իրեն հետաքրքիր չէ: Եթե նրանց խրախուսեն, որսորդներն էլ իրենց գործով կզբաղվեն, մենք էլ այս պատկերը չենք ունենա»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ