BBC-ն տեղեկացնում է, որ երեկ Հենրիխ Մխիթարյանն ու Լոնդոնի «Արսենալը» ավարտել են հայ ֆուտբոլիստի տեղափոխման հետ կապված բոլոր թղթարարությունները: Այսինքն, Մխիթարյանը տվել է «զինագործների» թիմում խաղալու համաձայնությունը: Աղբյուրի տեղեկություններով, հայ ֆուտբոլիստը այսօր եւ վաղը բուժզննում է անցնելու նոր ակումբում:
Բացառված չէ, որ Մխիթարյանն արդեն հունվարի 25-ին կարող է մասնակցել Լիգայի գավաթի կիսաեզրափակչի «Արսենալ»-«Չելսի» պատասխան հանդիպմանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ