Չեխիայում Հայաստանի դեսպանությունը հաղորդում է, որ երեկ «հրդեհ է բռնկվել Պրահայի կենտրոնում գտնվող Eurostars David հյուրանոցում։ Կան զոհեր և վիրավորներ։ Ժամը 20։00-ի դրությամբ հրդեհը դեռ մարված չէ։
Չեխիայի հրշեջ ծառայության մամլո պատասխանատուների հետ առայժմ չի հաջողվել կապվել, որպեսզի պարզենք, թե արդյոք ՀՀ քաղաքացիներ կան տուժածների թվում։ Խնդրում ենք արձագանքել, եթե որևէ մեկը տեղեկություն ունի այդ հյուրանոցում իրենց մտերիմների հնարավոր գտնվելու մասին»:
Ավելի ուշ դեսպանությունը հավելեց. «Նախնական տվյալների համաձայն, Պրահայի Eurostars David հյուրանոցի հրդեհից տուժածների շարքերում Հայաստանի քաղաքացիներ չկան»: