ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջադրված Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը 2008-ի նախագահական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնին հավակնող թեկնածուների թվում է եղել:
Նման տվյալներ է պարունակում WikiLeaks-ի կողմից բացահայտված ԱՄՆ դեսպանատան փաստաթղթերից մեկը 2007-ին ՀՀ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դավիթ Ավետիսյանի և ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ռուդոլֆ Պերինայի հետ հանդիպման վերաբերյալ։ Ավետիսյանը պատմել էր Սարգսյանի հավանական վարչապետության մասին և նշել, որ նա նախընտրելի էր Սերժ Սարգսյանի մերձավոր այն օղակների համար, որոնք քաղաքական և տնտեսական բարեփոխումների, ավելի թափանցիկ կառավարման և արևմտամետ քաղաքականության ակնկալիքներ ունեին:
Նախկին պաշտոնյան պատմել էր նաև, որ այն ժամանակ վարչապետի թեկնածուների շարքում շրջանառվում էին Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի անունները:
Ըստ աղբյուրի` Սերժ Սարգսյանը հակված էր եղել տեխնոկրատ նախարարներ նշանակել նոր կառավարության կազմում: Սակայն նրան հետ են պահել ՀՀԿ-ի հնաբնակներ՝ այն օրերի ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ու Գալուստ Սահակյանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում