Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Պապիկյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը. Արման Թաթոյան

Հունվար 20,2018 21:11

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որով վստահեցնում է՝ Արայիկ Պապիկյանի հայտարարությունը, թե Պաշտպանը տևական ժամանակ չի արձագանքում իր պաշտպանյալ Արթուր Մովսիսյանի առողջական վիճակի վերաբերյալ բարձրացրած խնդրին, չի համապատասխանում իրականությանը:

Արման Թաթոյանը մասնավորապես գրել է. «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող Արթուր Մովսիսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանի հունվարի 18-ի հայտարարությունը, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տևական ժամանակ չի արձագանքում իր պաշտպանյալի առողջական վիճակի վերաբերյալ բարձրացրած խնդրին, չի համապատասխանում իրականությանը:

Արայիկ Պապիկյանի դիմումն Արթուր Մովսիսյանի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը էլեկտրոնային փոստով ստացել է ոչ աշխատանքային օր՝ հունվարի 13-ին, որը մուտքագրվել է առաջին իսկ աշխատանքային օրը՝ հունվարի 15-ին: Դիմումի մուտքագրումից անմիջապես հետո ուսումնասիրվել են դրանում նշված հանգամանքները և, ըստ այդմ, անմիջապես աշխատանք է սկսվել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները քրեակատարողական հիմնարկներ երեկվա այցի ընթացքում հանդիպել են նաև Արթուր Մովսիսյանին: Դրանից բացի Քրեակատարողական վարչության հետ աշխատանքի հիման վրա՝ երեկ արդեն իսկ նրան այցելել է համապատասխան բժիշկ, նախանշվել են համապատասխան բուժհետազոտություններ: Այս գործողությունների արդյունքների մասին Արայիկ Պապիկյանը գրավոր տեղեկացվել է:

Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես կարևորում է փաստաբանների հետ համատեղ աշխատանքը, նրանց դերն իրավունքների արդյունավետ պաշտպանության հարցում, սակայն հորդորում է զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության հրապարակումից՝ հաշվի առնելով նաև այն, որ աշխատակազմն աշխատում է գերծանրաբեռնվածությամբ: Տարեկան 6000-ից ավելի ստացվող բողոքների և դիմումների պայմաններում հնարավոր չէ կատարվող յուրաքանչյուր գործողության կամ ձեռնարկվող միջոցի վերաբերյալ հանդես գալ հրապարակային հայտարարությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031