Այսօր 55 տարեկան հասակում մահացել է հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը։
Այդ մասին նրա ընկերները տեղեկացրել են գործչի ֆեյսբուքյան էջում։
Օրինակ՝ Վոլոդյա Ավետիսյանը գրել է. «Այսօր ցավով ասում եմ, որ կյանքից հեռացավ իմ մարտական ընկեր Սարգիս Հացպանյանը: Մեծատառով մարդ, կյանքի լավ ընկեր, մեծ հայրենասեր: Ընկերս, դու միշտ կմնաս մեր սրտերում: Հավերժ փառք քեզ»:
Հազա~ր ափսոս…
Հավերժ փառք, ազգի նվիրյալ Սարգիս Հացպանյանին, որն անչափ էր սիրում իր հայրենիքը և իր ժողովրդին: Ապրած լինելով Սփյուռքում, նա շատ լավ էր պատկերացնում օտար ափերում ապրող հայի կյանքի դրաման և խիստ մտահոգ էր Սփյուռքի հսկայական ներուժը ըստ արժանվույն չօգտագործելու համար: Նրա խոսքը ճշմարիտ էր, սրտացավ և դիպուկ:
Սարգիս Հացպանյանն իր ապրած կյանքն անմնացորդ նվիրեց մեր երկրին, ամբողջ հայությանը: Հավերժ փառք արժանավոր հային:
Մեծ կորուստ էր … Մեծ հայի, ազգի նվիրյալի հիշատակը հավերժ կմնա ժողովրդի հիշողության մեջ: Նա ի նպաստ ազգի դեռ շատ կիսատ գործեր թողեց՝ բռնելով հավերժի ճամփան… Հավերժ փառք Քեզ՝ ազգի Մեծ զավակ … Քո անցած ուղին ուսանելի մեր երիտասարդության և շարքային մահկանացուներիս համար…