Գրեթե բոլոր լուրջ մասնագետները, թերեւս բացառություն է միայն Մոուրինիոն, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին բնութագրում են որպես խելացի ֆուտբոլիստի, որը ի տարբերություն բազմաթիվ առաջնակարգ կիսապաշտպանների, տեսնում է ամբողջ խաղադաշտը, գործում ստեղծագործաբար՝ մեծ օգուտ բերելով թիմերին, որտեղ խաղում է:
Հենրիխ Մխիթարյանին լավագույնս գնահատել է Յուրգեն Կլոպը, երբ ինքը Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչն էր, Մխիթարյանն էլ՝ իր թիմի առանցքային խաղացողը:
Երկու տարի առաջ հրատարակած «Reading The Game» գրքում գերմանացի մասնագետը մանրամասն բացատրել է, թե ինչով է հայ ֆուտբոլիստն առանձնանում իր գործընկերներից: «Կարծում եմ, ամենեւին էլ պատահական չէ, որ աշխարհի լավագույն շախմատիստներին մեզ նվիրում է Հայաստանը: Ինչպես Մխիթարյանը, նրանք աշխատասեր են, ուժեղ եւ տքնաջան աշխատում են իրենց վրա»:
Ժոզե Մոուրինիոյին, ինչպես երեւում է, խելացի եւ մտածող ֆուտբոլիստներ պետք չեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Goal.com-ի
Թո՞փը որն է: Թոփն իմ բարբառում «թնդանօթ» է նշանակում:
🙂
Յ.Գ. Որ գրէք ԱՌԱՋՆԱԿԱՐԳ, աշխարհը կը քանդուի՞:
Դիտողությունը տեղին է, կփոխենք: Շնորհակալություն