Լրահոս
Օրվա լրահոսը

Խավարից աստղեր կորզելով. Էքզյուպերիի «Գիշերային թռիչք»-ը թարգմանվել է հայերեն (Տեսանյութ)

Հունվար 20,2018 20:03

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում այսօր ընթերցողների դատին հանձնվեց Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչք» վիպակը՝ հայերեն թարգմանությամբ: «Էդիթ Պրինտ» հրատարակչության լույս ընծայած գրքի առանձնահատկությունն այն է, որ Էքզյուպերի ստեղծագործությունն առաջին անգամ հենց բնագրից է թարգմանվել հայերեն: Նախորդ դեպքերում թարգմանությունը ռուսերենից էր եւ ոչ ամբողջական: Գրքի թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանն Aravot.am-ի հետ զրույցում նկատեց՝ «Գիշերային թռիչք»-ը լույս է տեսել 1931թ.-ին եւ նույն տարում մեծ ճանաչում բերել հեղինակին, որն արժանացել է «Ֆեմինա» գրական հեղինակավոր մրցանակին:

«Էքզյուպերի ստեղծագործություններն առանձնահատուկ են նրանով, որ դրանց հիմքում հեղինակի անձնական փորձն է: Այդ փաստն ինձ օգնեց վերաարժևորել այս ստեղծագործությունը,-նկատեց Շուշանիկ Թամրազյանը: Նրա խոսքով՝ «Գիշերային թռիչք»-ն ընթերցողի համար շատ ուղերձներ ունի, բայց կարեւորը գլխավոր հերոսի ճակատագիրն է՝ պայքարը հանուն հույսի: «Նա փորձում է անթափանց խավարից աստղեր կորզել: Դա մարդու ներաշխարհի ճանապարհն է»,-համոզմունք հայտնեց մեր զրուցակիցը:

Հավելենք, որ Շուշանիկ Թամրազյանը թարգմանում է նաեւ Էքզյուպերիի «Ռազմական օդաչու», «Նամակ պատանդին» եւ «Միջնաբերդը» գրքերը, որոնք լույս կտեսնեն հաջորդիվ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031