Արցախից ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ժամկետային զինծառայող Էռնեստ Հովհաննիսյանը։ Նրա վիճակը ծանր է։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը հոսպիտալ է տեղափոխվել հունվարի 18-ին։
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ չի կարող առայժմ մանրամասներ տրամադրել, քանի որ քննությունը շարունակվում է։
Նշենք, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զինծառայողը ինքնախեղման փորձ է արել, ծնողին տեղեկացվել է, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերվել է, ընթանում է քննություն: ԴԵռ քննությունը ցույց կտա, բայց իմ ունեցած տեղեկությունները դա են ասում, քանի որ առաջին իսկ օրվանից չի ուզեցել ծառայել, ինչի կապակցությամբ նաև ծնողին հրավիրել են զորամաս»։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում