ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է պետության ղեկավարի թեկնածուին՝ դիվանագետ Արմեն Սարգսյանին, այս մասին գրում է kommersant.ru-ն:
Նշենք, որ Արմեն Սարգսյանը 1996թ. նոյեմբերի 1-ին դարձել է Հայաստանի հինգերորդ վարչապետը, սակայն պաշտոնավարել է ընդամենը չորս ամիս:
kommersant.ru -ն նշում է, որ հաշվի առնելով, որ նոր սահմանադրության համաձայն՝ նախագահին ընտրելու է ոչ թե երկրի բնակչությունը, այլ խորհրդարանը, պարտվելու հնարավորություն Արմեն Սարգսյանը գրեթե չունի, քանի որ ՀՀԿ-ին են պատկանում խորհրդարանի 105 մանդատից 58-ը, իսկ իր դաշնակից կուսակցության՝ Դաշնակցության հետ միասին զբաղեցնում է 65 տեղ, որը հաղթանակի համար բավական է:
Արմեն Սարգսյանը հիմա Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանն է, որն ունի արեւմտաեվրոպական կապեր ունեցող քաղաքական գործչի կերպար: Պետությունը ղեկավարելու հիմնական որոշումները լինելու են վարչապետի «ձեռքերում», որի անունը դեռեւս անհայտ է:
«Երեկ, Հանրապետական կուսակցության, գործադիր մարմնի նիստի ժամանակ քննարկել ենք այս հարցը: Նկատի ունենալով ձեր հնարավորությունները, մեր քաղաքական ուժի անունից իմ գործընկերներին առաջադրել եմ ձեր թեկնածությունը, որպես Հայաստանի Հանրապետության չորրորդ Նախագահի թեկնածուի: Ես շնորհակալ եմ իմ գործընկերներին, որոնք միաձայն հավանություն տվեցին իմ առաջարկին», kommersant.ru -ն ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից մեջբերում է Սերժ Սարգսյան եւ Արմեն Սարգսյանի զյույցից հատված:
Նշենք, որ Արմեն Սարգսյանը 1992-1995 թթ. Եղել է Հայաստանի դեսպանը Միացյալ Թագավորությունում: Միաժամանակ զբաղեցրել է Եվրոպայում Հայաստանի «ավագ դեսպանի», Եվրոպական միությունում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում եւ Վատիկանում դեսպանի պաշտոնները: Եվրոպական միությունում Հայաստանի առաքելության ղեկավարն է եղել 1995-1996 թվականներին, իսկ 1998-2000 թվականներին նա կրկին զբաղեցրել է Լոնդոնում Հայաստանի դեսպանի պաշտոնը: 2000 թվականից Eurasia House International կազմակերպության հիմնադիր նախագահն է:
2013թ. սեպտեմբերին Արմեն Սարգսյանը երրորդ անգամ ստանձնել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը:
Ավելացնենք նաեւ, որ Արմեն Սարգսյանը 1992 թվականից՝ Լոնդոնի համալսարանի մաթեմատիկական գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր է, 1999 թվականից՝ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր:
Հիշեցնենք, որ նախագահի ընտրությունը Հայաստանում պետք է տեղի ունենա այս տարվա մարտի 2-ին:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Իսկ Արմեն Սարգսյանի տղաները ծառայե՞լ են բանակում, թե բրիտանական ջերմոցում հայրիկը ապահով պահում է իր բալիկներին: Սահման պահելը, իհարկե, ռամիկների գործն է, իսկ նրանք Անգլիայի թագուհու հետ են նստում, վեր կենում, ոսկու հանքեր են շահագործում: