Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրդերն ասում են, որ Արեւմտյան Հայաստանն իրենց հայրենիքն է, որտեղ կարող են հայերի հետ ապրել». փորձագետ (Տեսանյութ)

Հունվար 20,2018 14:56

Թուրքիան Սիրիայի Աֆին քաղաքում փորձում է ապակայունացնել իրավիճակը, քանի որ այդտեղ միավորվում են բոլոր քրդական կառույցները, ինչից էլ խուսափում է Թուրքիան: Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետ-քրդագետ Կարեն Հովհաննիսյանը: Հիշեցնենք՝ օրերս Էրդողանը սպառնաց Աֆինի շրջանում Սիրիայի քրդերի դեմ գործողություններ սկսել, իսկ երեկ մի քանի հրթիռ արձակեց: Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ հրթիռակոծությունը թիրախներ չուներ, պարզապես թուրքական կողմը ցանկացել է ցույց տալ, որ կարող է հարձակում գործել:

«Սկզբում Թուրքիան հայտարարեց, որ ռուսական ուժերը, որոնք հսկում են օդային տարածքը, դուրս են գալիս Աֆինից, եւ Թուրքիան պատրաստվում է հարձակման: Իրականում դա ապատեղեկատվություն էր: Ռուսական կողմը չի ողջունում Աֆինի վրա հնարավոր հարձակումը: ԱՄՆ-ն եւս կտրուկ է արձագանքում Թուրքիայի նման հայտարարություններին»,-նկատեց Կարեն Հովհաննիսյանը: Սիրիայում քրդական կառույցների ամրապնդմանը զուգահեռ, ինչպես փորձագետը նշեց, ակտիվացել են նաեւ Թուրքիայի քրդերը, որոնք վերջին շրջանում բացահայտ հարձակումներ են իրականացրել թուրքական ռազմակայանների վրա:

Ինչ վերաբերում է թուրք-քրդական այս հակամարտությունում հայության շահերին, Կարեն Հովհաննիսյանի խոսքով. «Քրդերը հավակնություններ ունեն Արեւմտյան Հայաստանի բոլոր տարածքների վրա, բայց մի շեշտում են, որ դա իրենց ընդհանուր հայրենիքն է: Նրանք չեն ժխտում,  որ այդտեղ հայեր են ապրել, բայց մտածում են, որ դա քրդերի հայրենիքն է, որտեղ կարող են հայերի հետ ապրել: Սակայն քրդական ինքնիշխան կառույցների ստեղծումը բուն Արեւմտյան Հայաստանի տարածքում դեռ հնարավոր չէ, նախադրյալներ չկան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031