Մենասահորդները երեկ ուշ երեկոյան ավարտեցին պայքարը Մոսկվայում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում: Նրանք հանդես եկան կամավոր ծրագրով:
Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը, որ կարճ ծրագրից հետո 14-րդ հորիզոնականով մտել էր եզրափակիչ, կամավոր ծրագրում 127.14 միավորով երկու աստիճան նահանջեց, սակայն երկու մրցաձեւերի արդյունքով պայքարն ավարտեց 15-րդ տեղով: Հայրապետյանը կարճ եւ կամավոր ծրագրում վաստակեց 196.63 միավոր՝ սահմանելով անձնական ռեկորդ: Սա նաեւ լավագույն արդյունքն է Հայաստանի տղամարդկանց գեղասահքի պատմության մեջ:
Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Իսպանիան ներկայացնող Խավիեր Ֆերնանդեսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ