Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակում ծառայե՞լ են Արմեն Սարգսյանի որդիները. «Հրապարակ»

Հունվար 20,2018 12:03

ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը երկու որդի ունի՝ Վարդան եւ Հայկ Սարգսյանները: Քանի որ հատկապես վերջին շրջանում ակտուալ է պաշտոնյաների եւ նրանց զավակների՝ բանակում ծառայած-չծառայած լինելու հանգամանքը, հետաքրքիր է իմանալ՝ արդյոք դեսպանի որդիները հայրենիքի առաջ կատարե՞լ են իրենց պարտքը: Մենք տեղեկացանք, որ մասնավորապես Հայկ Սարգսյանին դեռեւս նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք երկու անգամ տարկետում է տրվել՝ ուսումը շարունակելու հիմքով: Առաջին անգամ՝ մինչեւ 2005 թ. աշնանային, երկրորդ անգամ՝ մինչեւ 2007 թ. գարնանային զորակոչը՝ ուսումնառության ավարտը: 34-ամյա Հայկ Սարգսյանը, մեր տեղեկությամբ, նաեւ գիտական թեզ է պաշտպանել, թեման առնչվում է հետանկախական Հայաստանին եւ Մեծ Բրիտանիայի միջպետական հարաբերություններին:

38-ամյա Վարդան Սարգսյանը, մեր տեղեկություններով, ղեկավարում է Սարգսյանների սեփական՝ ռուսական շուկայում աշխատող կիբերանվտանգության ընկերությունը՝ Knightsbridge Cybersystems-ը, որտեղ Հայկն աշխատում է հոր հետ։ Ա. Սարգսյանի ընտանիքը Լոնդոն է տեղափոխվել 1992-ին, որտեղ եւ Սարգսյան եղբայրները դպրոց են հաճախել: Հայաստանում ծնված, Լոնդոնում հասակ առած Սարգսյան եղբայրներն ամեն հնարավորություն ունեցել են հաջող ուսումնառության եւ կարիերա անելու համար, միայն թե հայկական բանակում ծառայելու հարցը բաց է եւ պարզաբանման կարիք ունի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031