Լրահոս
Օրվա լրահոսը

Վովա Գասպարյանի ինտուիտիվ արձագանքը Արմեն Սարգսյանին. «Ժամանակ»

Հունվար 20,2018 10:57
vova Gasparyan

Վովա Գասպարյանի հայտարարությունն Արմեն Սարգսյանի առաջադրումից կարճ ժամանակ անց ըստ էության դառնում է կամ կարող է դառնալ իշխող համակարգի համար որոշակի զարգացումների յուրօրինակ ինդիկատոր: Առավել ևս, որ նոր իրավիճակում առանցքային խնդիրներից մեկն էլ ոստիկանության կարգավիճակի հարցն է կամ ոստիկանությանը՝ առանձին, իսկ Վովա Գասպարյանինը՝ առանձին:

Բանն այն է, որ Գասպարյանն այդ իմաստով վաղուց է հայտնվել գործող վարչապետ Կարեն Կարապետյանի թիրախում: Այս առումով հնի հիմնովին հեռացման մասին իր հայտարարությամբ Գասպարյանն ինչ-որ իմաստով նաև մեսիջ է հղում Արմեն Սարգսյանին, որը նախագահի պաշտոնում չունի այլընտրանք, քան իր ամբողջ հնարավորությունն ու ներուժն օգտագործել իշխանական համակարգում հնի փոփոխությանը՝ առնվազն սեփական գործունեության դաշտը հնարավորինս մաքուր պահելու համար:

Ի վերջո, խոշոր հաշվով, Արմեն Սարգսյանը նաև հին տնտեսական համակարգի խնդիր ունի՝ լինելով նաև տնտեսական շահերի կրող անձնավորություն, և այստեղ ոստիկանապետը գուցե թե տողատակում ուշագրավ առաջարկ է անում Արմեն Սարգսյանին՝ հնից միասին ազատվելու մասով:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031