Հավաքվել է վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին Գերմանիայում վիրահատելու համար անհրաժեշտ գումարը՝ 45 հազար ԱՄՆ դոլարը: Այս մասին տեղականում ենք էլեկտրոնային այն հարթակից, որտեղ պաշտպանության նախարարը Վիգեն Սարգսյանը նախաձեռնել էր դրամահավաքը: Կայքի տվյալների համաձայն՝ անհրաժեշտ գումարը հավաքվել է 8 օրվա ընթացքում՝ 481 անձանց փոխանցումների շնորհիվ:
Ալբերտ Դալլաքյանը 2016թ. հունիսի 24-ին գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում էր ստացել, արտերկրում վիրահատության կարիք ունի:
Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում