Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երեկ ժամանել է Կարինգթոնում գտնվող «Օլդ Թրաֆորդ» մարզաբազա, ՄՅՈՒ-ի հետ վերջին անգամ մասնակցել է մարզմանը եւ վերջում հրաժեշտ է տվել ֆուտբոլիստներին, ինչը հուզառատ է եղել: Այս մասին տեղեկացնում է անգլիական «Daily Mail»-ը:
Աղբյուրը գրում է նաեւ, որ Մխիթարյանը մարզումից անմիջապես հետո մեկնել է Լոնդոն՝ հանդիպելու իր գործակալ Մինո Ռայոլային եւ ավարտին հասցնելու «Արսենալի» հետ գործարքը: Ընդ որում, Մխիթարյանը Մանչեսթերից հեռացել է իր դրած պայմաններով:
Քանի որ երկու ակումբներն էլ դեռ չեն հասցրել գրանցել իրենց նորեկներին, ոչ Մխիթարյանը, ոչ Սանչեսը այսօր չեն կարողանա մասնակցել նոր ակումբների այսօրվա հանդիպումներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ