Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ ի՞նչ եք կարծում՝ մինչեւ հիմա ոստիկանությունը նկարահանում չի՞ կատարել» (Տեսանյութ) 

Հունվար 20,2018 16:00

Օրերս ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ենթադրում է հանցագործություններ կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգը եւ ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանությունը կարող է հանրային վայրերում օգտագործել տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքեր: Ընդ որում, դրանք օգտագործելիս նախապես պետք է նախազգուշացնել այդ մասին: Օրինագիծը ոչ բոլոր պատգամավորների սրտով էր: Ոմանք ԱԺ ամբիոնից դժգոհեցին, որ այս օրենսդրական փոփոխությամբ ոստիկանությանը շանտաժի գործիքներ են տրվում: ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը, սակայն, մտահոգությունը տեղին չի համարում:

«Չունեմ մտահոգություն, որ մարդիկ քաղաքական հետապնդման կենթարկվեն, կամ այդ նկարահանումներից մարդու իրավունքներին առնչվող խնդիր կլինի: Այս ամենն արվում է մեկ նպատակով՝ հասարակական կարգն ապահովել, հանցագործությունների նախականխումն ու կանխումն ավելի արդյունավետ դարձնել: Իսկ ի՞նչ եք կարծում՝ մինչեւ հիմա նկարահանում չի՞ եղել: Կամ եթե ոստիկանությանը պետք լիներ որեւէ մեկի բնակարանի մուտքը նկարահանել օպերատիվ եղանակով, հնարավոր չէ՞ր լինելու… Ոստիկանությունը դա անում է օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքի կետերով»,- «Առավոտ»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց Ալիկ Սարգսյանը:

«Առավոտ»

19.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031