Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ խորհրդարանի հայտարարությունը կարող է օրինակ դառնալ»

Հունվար 20,2018 13:30

Մոսկվայում գործող համառուսական «Եզդիական կոնգրես» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել Հայաստանի խորհրդարանի կողմից 2014 թվականին Իրաքում եզդիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու առնչությամբ` դատապարտող հայտարարություն ընդունելու հետ կապված: Այս առթիվ Հայաստանի Ազգային ժողովի խմբակցություններին, պատգամավորներին, օրինագծի հեղինակներին երախտագիտություն հայտնելով՝ «Եզդիական կոնգրեսի» նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի արդարադատության պատվավոր աշխատող, Բարձրագույն դպրոցի վաստակավոր աշխատող Սամվել Քոչոյին ընդգծում է. «Հայաստանի խորհրդարանի հայտարարությունը մեծ նշանակություն ունի: Այն հետխորհրդային պետությունների շրջանում ընդունված առաջին նմանօրինակ պետական փաստաթուղթն է եւ հաստատումն է այն յուրահատուկ` ժամանակով ստացված հայ եւ եզդի ժողովուրդների եղբայրական հարաբերությունների: Հայաստանի խորհրդարանի հայտարարությունը կարող է եւ պետք է օրինակ դառնա այն երկրների խորհրդարանների համար, որոնք դեռ չեն ճանաչել եւ դատապարտել եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունը»:

Մեր թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ «Եզդիական կոնգրես» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահության անդամ, մոսկվաբնակ գործարար եւ բարերար, Ակնալճի եզդիական սրբատեղիի հիմնադիր Միրզա Սլոյանն ասաց, որ Հայաստանի Ազգային ժողովի կողմից օրենքի տեսքով ընդունված հայտարարությունը լայն արձագանք է գտել աշխարհի տարբեր երկրներում ապրող եզդիների շրջանում։ Նրանք արտահայտելով իրենց երախտագիտությունը հայոց խորհրդարանին, ընդգծում են, որ եզդի ժողովրդի համար դժվարին պահերին միշտ հայերն են կանգնել եզդիների ցավի ու դժվարությունների կողքին: Չէ՞ որ առաջինը հենց Հայաստանի նախագահն էր, ով ՄԱԿ-ի բարձր ամբիոնից դատապարտեց 2014 թվականի օգոստոսին Շանգալում տեղի ունեցած եզդիների Եղեռնը: Պատահական չէ, որ եզդիները Հայաստանը համարում են իրենց երկրորդ հայրենիքը եւ իրենց նոր սրբատեղին հենց այնտեղ են կառուցում` Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում:

 

Տ. ՎԱՐԴԱՆՅԱՆ
Մոսկվա

«Առավոտ»

19.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031