Ըստ արեւելյան բժշկության մասնագետների, ձմռան ընթացքում արդյունավետ է մաքրել երիկամները: Ժողովրդական բժշկությունը երիկամային հիվանդության ժամանակ առաջարկում է հետեւյալ խառնուրդը. 1 ճաշի գդալ բողկի հյութին խառնել 1 ճաշի գդալ մեղր: Ընդունել օրական 3 անգամ, ուտելուց առաջ: Երեխաներին տալ մեկական թեյի գդալի չափով:
Երիկամային հիվանդության դեպքում օգտակար է նաեւ մեղրից, ձիթապտղի յուղից եւ կիտրոնի հյութից հավասար քանակությամբ պատրաստված խառնուրդը: Ընդունել օրը 3 անգամ, մեկական ճաշի գդալ:
Միզաքարային հիվանդության դեպքում առաջարկվում է մաղադանոսի հյութից եւ մեղրից հավասար հարաբերությամբ պատրաստված խառնուրդը, որը պետք է ընդունել օրը 3 անգամ, ուտելուց առաջ, 1 ճաշի գդալի չափով:
Երիկամների թարախային բորբոքման, ավազի եւ քարի դեպքում, մեկ կիտրոնը աղալ, ավելացնել 100 գրամ մեղր եւ ընդունել օրը 3 անգամ, մեկական ճաշի գդալ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
19.01.2018