Հունվարի 19-ին, ժամը 22:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի եկեղեցու մոտակայքում գտնվող գազալցակայանում պայթել է գազաբալոն. կա մեկ տուժած:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ (երկուսը անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել են), Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Սասնա Ծռերի փողոցում գտնվող “Քար Գազ Սերվիս” ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում պայթել է թիվ 58 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2809S պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Գ. Դ.) ավտոմեքենայի գազաբալոնը:
ԱԻՆ