Մոսկվայում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում այսօր կարճ ծրագրով հանդես եկան պարային զույգերը:
Հայաստանը ներկայացրեց Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ երկյակը, որը 51.77 միավորով զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը եւ հաղթահարեց որակավորման փուլը՝ մտնելով եզրափակիչ:
Լավագույն 20 զույգերը հունվարի 20-ին հանդես կգան կամավոր ծրագրով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ