Շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ առաջնությունը մոտենում է ավարտին, սակայն մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում դեռ անորոշություն է:
Ութերորդ տուրում Հայկ Մարտիրոսյանը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը: Ճիշտ է, նա առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանին զիջում է կես միավոր, սակայն մեկ պարտիա պակաս է խաղացել: Վաղը Ռոբերտ Հովհաննիսյանի հանգստի օրն է:
Մրցաշարային աղյուսակ. Ռոբերտ Հովհաննիսյան՝ 6 միավոր, Հայկ Մարտիրոսյան՝ 5.5, Արման Փաշիկյան՝ 4.5, Զավեն Անդրիասյան՝ 4, Տիգրան Հարությունյան, Շանթ Սարգսյան, Մանուել Պետրոսյան, Սամվել Տեր-Սահակյան՝ 3.5-ական, Տիգրան Լ. Պետրոսյան, Հովհաննես Գաբուզյան, Կարեն Գրիգորյան՝ 2-ական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ