Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հայտնի դարձավ Հայաստանի կանանց 73-րդ առաջնության չեմպիոնի անունը: Նախավերջին՝ ութերորդ տուրում, Մարիա Կուրսովան սպիտակներով հաղթեց երկրորդ տեղում ընթացող Աննա Սարգսյանին եւ ժամկետից մեկ օր առաջ անհասանելի դարձավ: Դրա փոխարեն երկրորդ տեղի համար պայքարին միջամտեց Սիրանուշ Ղուկասյանը, որը միավորներով (5) հավասարվեց Աննա Սարգսյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ