Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ քաղաքացիներն ավելի ամուր են գամվելու 10.000-ոց շղթաներով». Փաշինյան

Հունվար 19,2018 21:30

«Այս շարժման նպատակն է՝ վերջ տալ ՀՀ քաղաքացիների թշվառացմանը»,-«Ելք» դաշինքի նախաձեռնած՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների հետեւանքով գրանցված թանկացումների դեմ բողոքի երթի ժամանակ այսօր հայտարարեց դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց. «Մեր հասցեին մեղադրանքներ են հնչում, թե՝ փոխանակ քաղաքական պահանջ ներկայացնենք, թանկացումների դեմ ենք պայքարում: Բայց մի՞թե թանկացումը միայն սոցիալական խնդիր է: Ոչ, ՀՀ քաղաքացիներն ավելի ամուր են գամվելու 10.000-ոց շղթաներով»:

Պատգամավորի խոսքով՝ «Ելք»-ն ընդդեմ թանկացումների պայքարով ցանկանում է քաղաքացուն դարձնել ՀՀ տնտեսական եւ քաղաքական կյանքի վճռորոշ գործոն. «Կոչ եմ անում դուրս գալ փողոց եւ իրավիճակի տերը լինել: ՀՀ քաղաքացին այն քաղաքացին է, որն Արցախում պատերազմ է հաղթել, պետություն կերտել, այսօր էլ մնում է Հայաստանում եւ հաղթում: ՀՀ քաղաքացին հաղթելու է»:

Հիշեցնենք, որ «Ելք»-ի հաջորդ երթը փետրվարի 5-ին է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031