Տավուշի մարզում, միջպետական ավտոճանապարհին հաճախ են հայտնվում խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր: Ճանապարհով երթեւեկող մեքենաների վարորդների եւ ուղեւորների համար հատկապես վտանգավոր է, երբ գիշերային ժամերին առանց հսկողության անասունները հանկարծակի հայտնվում են ճանապարհին:
Անասունների հետ բախման հետեւանքով Տավուշում վթարների բազմաթիվ դեպքեր են եղել:
Հունվարի 17-ի երեկոյան ձիերի այս երամակը տեսանք Դիլիջան-Իջեւան ճանապարհին, Հովք գյուղի տարածքում: Առանց հսկողության պահվող ձիերից մեկը հատել էր ավտոճանապարհը եւ արածում էր ճանապարհից վերեւ, իսկ մյուսները`ճանապարհից ներքեւ գտնվող դաշտում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ