Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ելք»-ը կիրականացնի նաեւ ՀՀ պատմության ամենաբազմամարդ եւ վճռորոշ երթը». Փաշինյան

Հունվար 19,2018 20:40

Շառլ Ազնավուրի անվան հրապարակից այսօր մեկնարկեց «Ելք» դաշինքի նախաձեռնած՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների հետեւանքով գրանցված թանկացումների դեմ բողոքի երթը:

Մասնակիցները հրելով դեպի Հանրապետության հրապարակ տարան սովետական «Ջորի»-ն, որը, դաշինքի առաջնորդներից Նիկոլ փաշինյանի խոսքով, խորհրդանշում է ՀՀ տնտեսության հետընթացը:

Քաղաքացիները «Ոչ թանկացումներին» կարգախոսով հասան մինչեւ Հյուսիսային պողոտա, որտեղ էլ ավարտվեց երթը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ իրենց պահանջը մեկն է՝ իշխանություններին պարտադրել փոփոխություններ մտցնել Հարկային օրենսգրքում:

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց. «Այսօր «Ելք» դաշինքն ունեցավ իր ստեղծման օրից ի վեր ամենաբազմամարդ եւ էներգետիկ երթը՝ իր պատմության ամենահզոր երթը: Առաջիկայում՝ ինչ-որ մի օր, դաշինքը կիրականացնի նաեւ ՀՀ պատմության ամենաբազմամարդ եւ վճռորոշ երթը»:

Փաշինյանը տեղեկացրեց, որ «Ելք»-ի հաջորդ երթը փետրվարի 5-ին է, իսկ մինչ այդ դաշինքը մշակելու է Հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու իր առաջարկների փաթեթը: «Մենք կպահանջենք, որ պատգամավորների ¼-ը ստորագրի այդ խնդրի շուրջ արտահերթ նիստ հրավիրելու մեր պահանջի տակ»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031