ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 19-ին ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչներին ՝ ՃՄՀԳ (JICA) Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության Կենտրոնական Ասիայի և Կովկասի տնօրեն Հաջիմե Դանիգուչիին:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել ճապոնական կառավարության հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ ապագայում ևս կիրականացվեն համատեղ նախագծեր:
Քննարկվեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շուրջ համագործակցության հեռանկարները, ՏՏ ոլորտում հնարավոր գործակցությանն առնչվող հարցեր, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:
Նախարարը ներկայացրեց նաև Պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա ՏՏ ոլորտի ուսումնական լաբորատորիաներ ստեղծելու նախագիծը, որը զգալիորեն կարագացնի տեխնոլոգիական ոլորտի մասնագետների քանակական և որակական աճի գործընթացը: Առաջարկը հավանության արժանացավ հյուրերի կողմից, և Հաջիմե Դանիգուչին նախագծի մանրամասներին ծանոթանալու ցանկություն հայտնեց՝ հասկանալու համար դրա շուրջ համագործակցության հնարավորությունները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն