Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանը կվերադառնա Հայաստան, կուսակցությունով կորոշենք». քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ Արմեն Սարգսյանի մասին

Հունվար 19,2018 18:20

«Չեմ կարծում՝ մենք հրատապ պետք է քաղխորհրդի նիստ հրավիրենք այդ որոշումը կայացնելու համար»,-«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս են «Ծառուկյան դաշինքում» վերաբերվում ՀՀ նախագահի պաշտոնի համար ՀՀԿ-ի կողմից առաջադրված՝ Արմեն Սարգսյանի թեկնածությանը, այսպես պատասխանեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա հավաստիացրեց, թե ժամանակ ունեն. այժմ Գագիկ Ծառուկյանը երկրում չէ, վերադառնալուց հետո, երբ արդեն պարզ լինի, թե անձամբ Արմեն Սարգսյանն ինչ որոշում է կայացրել, իրենք էլ կհայտնեն իրենց դիրքորոշումը:

Մեր այն հիշեցմանը՝ Արմեն Սարգսյանի անունը կապվում է Ամուլսարի խնդրահարույց գործարքի հետ, ուստի դա չի՞ խանգարի, որպեսզի հանրությունը վստահի նրան, տիկին Զոհրաբյանն ի պատասխան վստահեցրեց՝ երբ Արմեն Սարգսյանի հետ հանդիպեն, անպայման այդ հարցերը բարձրացնելու են:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանից հետաքրքրվեցինք՝ թեև իրենց խմբակցությունն առաջադրել էր իր նախագահի թեկնածուին՝ Արտակ Զեյնալյանին, այնուամենայնիվ, ի՞նչ կարծիք ունեն ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուի վերաբերյալ: ԵԼՔ խմբակցության պատգամավորը պատասխանեց. «Այժմ օրակարգային այլ հարց ունենք և երբեք այդ հարցը չենք քննարկել: Հիմա զբաղված ենք երթով»:

Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին ասել էր, թե իր համար շատ կարևոր է, որ որոշում ընդունելուց առաջ առիթ ունենա հանդիպել քաղաքական տարբեր ուժերին և՛ Ազգային ժողովում, և՛ Ազգային ժողովից դուրս՝ կուսակցություններին: Շատ կուզենար հանդիպել նաև հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպություններին, գործարար շրջանակներին, աշխատավորական շրջանակներին:

Քաղաքական ուժերի ներկայացուցիչների կարծիքներն ամբողջությամբ՝ վաղվա «Առավոտ»-ում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031