Լրահոս
Օրվա լրահոսը

Վա՜յ թե… (հատվածներ վեպից)

Հունվար 19,2018 16:54

 

«Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդ հան րա-պես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կող քիններին, միջավայրն ու շրջապատը»:

 Հեղինակ

 «Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»:

Հաուպտման                                                          

«Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»:

Սեն Սիմոն

      «Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինա կից»:

 Հյուգո          

 

Ու տղան հեռակա կարգով տեսնում էր, տեսնում ու վատ էր զգում, սակայն բռնաբարված-սրախողխող արված 80-ամյա Սիրան-տոտային էր միշտ հիշում, եղանը կոկորդին-սյունին գամված-կիսա վառ ված հա մա գյու-ղացի Սաթիկ տատիկին էր միշտ հիշում, պատին հենած-փորը բացվա՜ծ եւ կնոջ գլուխը՝ ամուսնու փորը կոխած Եր վանդ-դայուն էր միշտ հիշում… Որը՛ պատմի՜, որը՛ հիշի՜… Որը՛ հիշի՜. մարդ Աստծո՛: Մա՛րդ Աստծո՜… եւ անընդհատ ինքն-իրեն միշտ համո զում էր, համոզում էր ինքն-իրեն. «Աչքերն էլ հանում ենք, աչքերն էլ հանում ենք՝ իրե՛նք սովորեցրին»։ Եւ տղան համագյուղացի Պըրսե ղանց Յաշա դայուն հիշեց հեռակա կարգով, իր հարազատ-ընկեր-«Արսենիչ»-«Յակովին», որ վաթսուներկու տարեկա-նում «Դեդ» մակա նունն ու մարտական առաջադրանքների համար մայորի կոչումն ու ուսադիրները ստացել եւ սեւամազ-հաղթանդամ այդ աժդահա-տղամարդը մի գիշերում սպիտակել ու ծերացել էր։ Մի գիշերում սպիտակել ու ծերացել էր: Ու խեթողի իր բնավորությամբ ամեն մեկին չէ, եւ ամեն-մեկին բարեւ չէր տալիս, բայց տղային պատմում էր, պատմում էր տղային, ծուխը ծխախոտից-ծխախոտ ներս քաշում ու պատմում էր. «Արմե՛ն, մի գիշերում սպիտակեցի՜, սպիտակեցի՜։ Արմե՛ն, էդ ի՜նչ տղաներ էին, ի՜նչ տղաներ էին. ամեն մեկի բուդը՝ իմ չափ։ Իմ չափ ամեն-մեկի բուդը: Կուզեկուզ, գիշերները՝ թուփ ու քոլ, խրամատներից-խրամատ անցնում-հավաքում, վեց-ութ հոգու ավտո յիս վրա կապում, արյունը գլխիս, ծոծրակիս կաթկթելով բերում-դիակները հանձնում էի՜, հանձնում էի՜։ Արմե՜ն, էդ ի՜նչ տղերք կորցրինք, Արմե՜ն։ 20-25 տարե կան, թելով խաչը վզներին, սիրո՜ւն, մաքո՜ւր, աժդահա՜. սերուցքը գնա՛ց, Արմե՜ն, սերուցքը գնա՛ց: «Գրա դը» խփո՜ւմ էր, խփո՜ւմ էր, տանկը ավտոյիս լույսերի ուղղությամբ նշանը դնում ու խփո՜ւմ էր։ Չէի կանգնեցնում, Արմեն, լույսերը չէի անջատում։ Ասում էի՝ էս տղաներից-ամեն մեկից 40 տարի ավել եմ ապրել, որ իրենք հիմա չկան ու ես եմ իմ-բիձա հալով իրենց տանում, ես ինչո՞ւ ապրեմ՝ թող ինձ էլ խփեն-սպանեն իրենց հետ։ Ու քանի՜ գիշեր, որքա՜ն մեռել։ Եւ գիշերները գալի՜ս են, գալի՜ս են. մորթոտվա՜ծ, տանջվա՜ծ, հոգնած-սպիտակա՜ծ, արյունը վերքերից կաթկթելո՜վ, գալի՜ս-գալի՜ս-ինձ մոտենում, վրաս կռանո՜ւմ՝ ի՜նձ են նայում, ի՜նձ են նայում, այ մատաղ լինեմ ձե՜զ, այ մատաղ լինեմ ձե՜զ»։

Ու տղան հեռակա կարգով տեսավ, նա տեսավ, որ կռիվ-պատերազմից հետո՝ օր-օրի, տարեցտարի կյանքը բարելավվում եւ «սինդրոմ»-պատերազմի հետքերը վերանում են վերքի վրայից լիզվող-վերացվող արյան հետքերի նման, բայց տղան այս հարցում անհամբեր է, եւ սահմանային գյուղերի ու մնացած գյուղերի կռված-նվիրված տղաներին հիշեց ու պատկերացրեց հեռակա կարգով կռիվ-պատերազմից հետո, սահմանային գյուղերի ու մնացած գյուղերի կռված-նվիրված տղաներին հիշեց ու պատկերացրեց հեռակա կար գով կռիվ-պատերազմից հետո, երբ խաղաղ պայմաններում չհայտա րարված մարտական խաչի ասպետները՝ կալերի, ցորենի արտի պահակի համար են հիմա էլ իրար հետ կռվում, եւ մեղքը… վերեւից կաթող տանձին սպասող դեռեւս չկրթված ինքնագիտակ-ցությանը… մուրացիկի նման ձեռքը Աստծուն պարզած անփույթ ծուլու-թյանը… բաղեղի նման փաթաթված-խեղդող, սովետից մնա ցուկ-«տռզված» քաղքենիու թյանը… Աստծունն… ու անձեռնմխելի «վերին-արտի ծա ղիկ-ներ»-աստվածներինն է, անձեռնմխելի «վերին-արտի ծաղիկ ներ»-աստվածներինն է մեղքը. այդ սահմանային փոքրիկ գյուղերում՝ չփարատվող, խեղդո՜ղ-մի մե՜ծ, ամե՜ն-ինչին ան տար բեր վախվորած-ծուլությունն է դեռեւս թեւածում… եւ՝ թշնամու բերանին պինդ կանգնած-սահմանային փոքրիկ գյուղերում հաստատ վելու, ընտա նիքը կերակրելու «…հավեսն է փախել…», ու՝ «…հե ռո՜ւ…»-«…մե՜ծ քաղաքներում բնավորվելու…»-«…կյա՜նք տեսնե լու…»-սպանիչ-մար մաջն է բո՛ւն դրել, ու… մարտական խաչի հայտա րար ված ու չհայ տարարված ասպետ ները հեռանում-թուրքի ձեռքի տակ առեւտուր անում-հեռու ռուսաս տան ներում ու այլ տեղերում են հաստատվում գլխիկոր ու անհայ րենիք։ Մարտական խաչի հայտա րարված ու չհայտարարված ասպետ ները հեռանում-թուրքի ձեռքի տակ առեւ տուր անում-հեռու ռուսաս տան ներում ու այլ տեղերում են հաստատ վում գլխիկոր ու անհայ րենիք։

Ու… պետք չէ ոչնչում մեղադրել կռիվ-պատերազմով անցած մարդուն՝ թիկունքում կլինի, թե՝ առաջին գծում. սպանվելու, աշխարհի երեսից վերանալու… եւ ոչ միայն՝ ինքը, այլ՝ իր հարազատները նա եւ… տեղահանվելու կանխազգացումը դեռ իր մոտ է՝ «ներսում է», եւ բզկտող-քարուքանդ անող հրանոթների որոտը դեռեւս «պահում է»՝ ականջներում է: Ու… կռիվ-պատերազմի «սինդրոմը»: Կռիվ-պատե րազ մի «սինդրոմը»: Եւ տղան հեռակա կարգով տեսավ ու հիշեց, տեսավ ու հիշեց հեռակա կարգով, իր հարեւան-«իր ախպեր»-իր ընկեր Մոտի-Արմենին հիշեց, իր ընկեր Մոտի-Արմենին հիշեց, որ կռվի պայմաններում հետախուզական դասակի հրամանատար եղել եւ ամբողջ այդ ժամանակ հազար ու մի փորձանքի էր եկել, եւ հիմա կռիվ-պատերազմից հետո անչափ աշխատասեր այդ տղան առաջին օրերի խաղաղ պայմաններին «ամեն-ինչից զզվածի» իր կարգավիճա կով չի համակերպվում… «էս ամեն-ինչին», չի՛ համակերպվում, եւ կռվիվ-պատերազմին երանի տալիս-իրենից զզվում ու գյուղ եկած հյուրերի, խնամի-հարսանքավորների անզգույշ խոսք ու վարքից բորբոքվում, ծեծ ու ջարդի ենթարկում եւ գյուղից դուրս է վանում։ Գյուղից դուրս է վռնդում: Ու գյուղաբնակ-հարսանքավորները գյուղա պե-տին անտեսում, թաղայինին անտեսում, իրենց պատկառելի տարիքն անտեսում ու Մոտի-Արմենի մոտ են պատվիրակություն ու ղար կում. «Մոտի՛, էս անգամ մեզ ձեռք չես տա, չէ՞. խելոք կմնա՞ս»։ «Իմ խելոքությունը նրանց խելոքությունից է կախված։ Մի թարս խո՜սք… մի թարս նայվա՜ծք… Արյուն է խաղալու… Թող չասեն՝ եկանք-գնացինք, աղջիկ տարանք։ Տուժված սահմանային գյուղ ենք, մեր գյուղի անունը միշտ բարձր պիտի մնա»։ Ու տղան Մոտի-Արմենի կռվում զոհված Հովսեփ եղբոր պատվին կոչված մեկամյա առաջնեկ որդու՝ Թոլան-Հովսեփի խոսքերը հիշեց, որ դեռ նոր է բլբլում ու այլ բան խոսել չգիտի, սակայն հայրը հենց դարպասը փակում-տնից դուրս է գալիս, բանն ու գործը թողնում, հոր հետեւից պարտքն է համարում զգուշացնել. «Ալմե՛ն, հեե՜, Ալմեն, բաբոն ասմա՝ թոլքելը պլծան-էլ չկան, ամբողջ գյուղը հայել են, էլ գյուղում կլիվ-ղալմաղալ չանես՝ ալդեն խայտալակ ենք լինում»։

/շարունակելի/

 Սարմեն Ղահրամանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031